Անկարայում ահաբեկչության կազմակերպիչներից մեկը սիրիացի է եղել
Թուրքիայի դատախազությունը հաստատել է Անկարայում ահաբեկչություն կազմակերպած երկրորդ անձի ինքնությունը: Նա սիրիացի է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriyet-ին:
Դատախազությունն ահաբեկչի ամբողջական անունը չի տվել: Նշվել է միայն անվան և ազգանվան սկզբնատառերը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում պայթուն էր տեղի ունեցել, որի ժամանակ զոհվել էր 130 խաղաղ ցուցարար և ևս 500-ը վիրավորվել:
Անկարայի այդ ահաբեկչությունն իր մեծությամբ պատմության մեջ առաջինն է եղել: