Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան հրաշքով են փրկվել մահից
Սոգդիանայի և Ավրաամ Ռուսոյի համատեղ «Չկա անհնարին ոչ մի բան» («Нет невозможного») երգի տեսահոլովակի նկարահանումները հնարավոր է ավարտվեին դժբախտ պատահարով: Երգիչները հրաշքով են փրկվել մահից դեկորացիայի պարագաներից մեկի ընկնելու հետևանքով: Հսկայական ժամացույցը, որի կողքին նրանք երգել են, պետք է դառնար տեսահոլովակի ամենավառ և տպավորիչ զարդարանքներից մեկը: Այս մասին գրում է Segodnya.ua-ն:
Ավրահամ Ռուսոն կատարելիս է եղել իր բաժինը, ինչպես միշտ՝ շատ զգացմունքային։ Թափահարելով ձեռքը` նա դիպել է ժամացույցին, որն ամրացված չի եղել պատին: Չնկատելով, որ ժամացույցը սկսել է դանդաղ ընկնելԱվրաամ Ռուսոն շարունակել է երգել: Վտանգը չի նկատել նաև Սոգդիանան:
Բարեբախտաբար, աշխատակիցները զգացել են, որ ընդամենը մի քանի վայրկյան անց արտիստների վրա կընկնի հսկայական և ծանր ժամացույցը, և, ներխուժելով կադր, կանխել են դժբախտությունը` փրկելով Սոգդիանային և Ավրաամ Ռուսոյին եթե ոչ մահից, ապա լուրջ վնասվածքներից:
Սակայն 2 աշխատակցի ուժը չի ներել ժամացույցը պահելու համար և նրանց օգնության է հասել նաև Ռուսոն: «Ամեն բան բարեհաջող ավարտվեց: Իրականում, մենք անգամ չհասցրեցինք վախենալ»,- 7days.ru-ի հետ զրույցի ժամանակ ասել է Ավրաահամ Ռուսոն: