Մինչև հունվարի 15-ը ջերմաստիճանի տատանումներ քիչ կնկատվեն
Հունվարի 11-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, անդրադարձավ տոնական օրերին կատարված աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ մինչև հունվարի 15-ը ջերմաստիճանի տատանումներ քիչ կնկատվեն, իսկ ձյան տեսքով տեղումներ կգրանցվեն մարզերում: