Ես միտումնավոր չեմ վախեցրել Մերկելին. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ չի իմացել Մերկելի՝ շներից վախենալու մասին: Այս մասին գրում է Ren.tv-ին:
Նա հիշել է, որ նույնիսկ ներողություն է խնդրել Մերկելից, երբ Լաբրադոր ցեղատեսակի շունը ներս է մտել ռուս-գերմանական բանակցությունների ժամանակ:
«Ես նրան միտումնավոր վախեցնելու նպատակ չունեի, պարզապես, ցանկանում էի Մերկելին ցույց տալ իմ շանը: Ես նրանից արդեն ներողություն եմ խնդրել այս առիթով»,-ասել է Պուտինը:
Միջադեպը տեղի է ունեցել Սոչիի նախագահական նստավայրում՝ Պուտինի և Մերկելի հանդիպման ժամանակ: ԶԼՄ-ները կատարվածը դիտավորություն են որակել: