6-ամյա Իզաբելլա Բարեթը դարձել է ԱՄՆ-ի ամենհարուստ աղջնակը (լուսանկարներ, տեսանյութ)
LifeStyleԻնչպե՞ս ասշխատել միլիոն 6 տարեկանում. մեզնից շատերը չեն կարողանում միլիոն աշխատել անգամ ողջ կյանքի ընթացքում, իսկ ահա Իզաբելլա Բարեթը վեց տարեկանում հպարտորեն ասում է. «Ես միլիոնատեր եմ»: Այդ միլիոնն Իզաբելլան վաստակել է գեղեցկության տարբեր մրցույթներում մասնակցելու և հաղթելու շնորհիվ: Առաջին անգամ Իզաբելլան մասնակցել է գեղեցկության մրցույթի երկու տարի առաջ, երբ չորս տարեկան էր: Աղջկա մայրը՝ Սյուզաննան, խոստովանում է, որ Իզաբելլան առաջին իսկ օրվանից գայթակղվեց այդ շքեղությամբ ու այժմ չի պատկերացնում իր կյանքն առան դրա: Փոքրիկ միլիոնատերն ունի իր սեփական բիզնեսը՝ “Glitzy Girl” բրենդը, որը զբաղվում է զարդերի և կոսմետիկայի արտադրությամբ: Իր սենյակի կահավորման համար գեղեցկուհին ծախսել է 100 000 դոլար և ամեն օր ծախսում է 1000 դոլար՝ պաղպաղակ և շոկոլադ իր սենյակ մատակարարելու համար: Իսկ վերջերս Իզաբելլան սկսել է զբաղվել երաժշտությամբ և նկարահանել է իր առաջին տեսահոլովակը: Տեսահոլավակում գեղեցկուհին հանդես է գալիս իր գործընկերուհու՝ մոդել Իդեն Վուդի հետ: