Իրանը պետք է դադարի խառնվել արաբական երկրների գործերին. ԱՄԷ-ի ԱԳՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարը հայտնել է, որ Իրանը պետք է դադարի խառնվել արաբական երկրների գործերին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
ԱՄԷ-ի ԱԳՆ-ն բացել է Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստը, որը նվիրված է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի և Թեհրանի հարաբերություններում տիրող ճգնաժամին:
«Մենք Իրանից պահանջում ենք անհապաղ դադարեցնել արաբական պետություններին խառնվելու գործընթացը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի գործերին, ահաբեկչությունների, օկուպացիաների և դիվերսիաների միջոցով: Անհրաժեշտ է վերջ դնել Իրանի միջամտությանը տարածաշրջանի խնդիրներին: Մենք խնդրում ենք Լիգային հանդես գալ այս խնդրի բարձրաձայնմամբ»,- հայտնել է նա: