Ադելը մարզասրահում չի կարողացել զսպել արցունքները (լուսանկար)
Ադելը հայտնի է իր կլորիկ կազմվածքով։ Իսկ դստեր ծնվելուց հետո նա էլ ավելի գիրացավ։ Սակայն նոր ալբոմը թողարկելուց հետո, նա զարմացրեց իր երկրպագուներին իր կազմվածքով։ Նա պատմեց, որ իր կազմվածքը սպորտով զբաղվելու արդյունք է։ Կազմվածքը պահպանելու համար նա ստիպված է եղել կանոնավոր հաճախել մարզասրահ, որը տանել չի կարողանում։
Twitter-ում 27-ամյա երգչուհին հրապարակել է մի ծիծաղելի լուսանկար մարզասրահից։ Սև-սպիտակ նկարում Ադելը ցույց է տալիս, որ հազիվ է կարողանում օգտվել մարզասարքերից և տանջվում է։ Նա իր նկարը վերնագրել է.«Պատրաստվում եմ»։
Իսկ պատրաստվելու շատ բան կա։ Արդեն փետրվարին սկսում են նրա հյուրախաղերը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։