Ի՞նչ է ասում սուրճի տեսակը մարդու բնավորության մասին
Պարզվում է սուրճի տեսակով կարելի է բնութագրել մարդկանց բնավորությունը:
Էսպրեսո. Այն թունդ սուրճ է: Կարելի է ասել այն համարվում է սուրճերի արքա, քանի որ նրանից են ստանում սուրճի մյուս տեսակները: Այս սուրճի սիրահարներին բնորոշ է խիստ ոճ և բնավորություն, կարգապահություն, պարտաճանաչություն:
Լատտե. Սուրճ-կոկտեյլ, որը պարունակում է մեծ քանակությամբ կաթ: Այս սուրճի սիրահարները ձգտում են ճանաչված լինել, ինչպես նաև սիրում են ակտիվ կյանք վարել:
Կապուչինո. Էսպրեսոյի և կաթի խառնուրդ: Այս սուրճի սիրահարները ռոմանտիկ անձնավորություններ են:
Ամերիկանո. Նրանք սիրում են կյանքից ստանալ առավելագույն հաճույք: Ձգտում են կյանքում լինել առաջինը ամեն ինչում: