Եվա Լոնգորիան բացատրել է, թե ինչու ոչ մի կերպ չի ուզում նիհարել
Մինչև ամբողջ աշխարհը գուշակություններ է անում, թե ինչու է գիրացել Եվա Լոնգորիան, դերասանուհին բանի տեղ չի դնում ու շարունակում է ժամադրության գնալ “Ready For Love” հեռուստաշոուի մասնակիցներից մեկի հետ, որի հաղորդավարը հանդիսանում է ինքը՝ դերասանուհին: Բայց բոլորովին վերջերս դերասանուհին բացել է գաղտնիքը, թե ինչո՞ւ է ինքն անընդհատ գիրանում:
Փարկերից բաժանվելուց հետո Եվայի տեսքն անկրկնելի էր. «Բոլորն ինձ հաճոյախոսություններին էին անում, որովհետև ես շատ էի նիհարել: Ես ընդհանրապես չէի ուտում: Դեպրեսիայի մեջ էի: Սարսափելի տխուր էր: Նստել էի սուրճի դիետայի վրա: Իսկ մարդիկ շաունակում էին ասել. «Հիանալի տեսք ունես, բաժանումը քեզ վրա հրաշալի է ազդել»: Ես փորձում էի նրանց բացատրել, որ ես վատ եմ զգում, որ ոչ մի բանի համար ուժ չունեմ, բայց ոչ ոք ինձ չէր լսում»,- The Dr. Oz Show հեռուստաշոուի ժամանակ պատմել է Լոնգորիան:
2011 թվականի վերջին, Թոնի Փարկերից բաժանվելու ժամանակվանից դերասանուհին խիստ անհանգստանում է ու դադարում ուտելուց:
Երբ Եվան հասկանում է, որ այդպես այլևս անհնար է, որ իր օրգանիզմում սկսում են շատ ու շատ խնդիրներ առաջ գալ, նա դիմում է բժշկի: «Այն բանից հետո, երբ ես հանձնեցի անալիզներ, պարզվեց, որ ինձ մոտ բոլոր վիտամինների պակասը կա»: Դրանից հետո Եվան այլևս քաղց չի զգում: Արդյունքները՝ նրա նկարներում են: Փոխարենը դերասանուհին իրեն շատ լավ է զգում: Եվ դա ամենակարևորն է:
Դրանից բացի, ասում են, որ նա հիանալի տրամադրություն ունենալու լրացուցիչ պատճառ ունի: Շշուկների համաձայն Լոնգորիան ռոմանտիկ հարաբերություններ ունի “Ready For Love” շոուի մասնակից Էռնեստո Արգուելլոյի հետ: Ճիշտ է, դերասանուհին հերքում է, որ հանդիպում է Էռնեստոյի հետ, սակայն նա մեկ անգամ գնացել է ժամադրության: Հնարավոր է միայն այն բանի համար, որ բարձրացնի շոուի վարկանիշը: