Ամեն ինչ իր ժամանակն ունի. Լեոնարդո դի Կապրիոն՝ ամուսնության մասին
Օրերս դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաժանվել է իր սիրեցյալից: Դի Կապրիոն հավատում է սիրուն և օրինականացված հարաբերություններին, պարզապես դեռևս չի հանդիպել իր երկրորդ կեսին:
«Ամեն ինչ իր ժամանակն ունի: Անհնար է կանխորոշել, թե երբ դու կամուսնանաս: Դուք չեք կարող ծրագրել դա: Դա պարզապես տեղի կունենա այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա»,- հայտնել է դերասանը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
«Parade» ամսագրի լրագրողների հետ զրույցի ընթացքում Լեոն խոսել է նաև իր՝ արվեստում և պատմության մեջ կանանց դերի հանդեպ վերաբերմունքի մասին:
«Դա ցույց է տալիս մշակույթի վայրենի և առանց օրենքների լինելը: Կանայք պատմության ընթացքում միշտ եղել են ամենահալածվածները, նրանց ստորացրել են շատ ավելի, քան որևէ ռասսայի կամ կրոնավորի»,- նկատել է դերասանը:
Հարցազրույցի ընթացքում Դի Կապրիոն նաև հավաստիացրել է, որ դեռևս չի պատրաստվում հեռանալ կինոյի ասպարեզից: