Շառլ Ազնավուրը պատրաստվում է ելույթ ունենալ Սոչիում
2016 թվականին շատ հավանական է, որ Շառլ Ազնավուրը ելույթ ունենա Սոչիում: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
«ТАСС»-ին տված հարցազրույցի ընթացքում երաժիշտը նշել է. «Ռուս լսարանի հետ մենք յուրահատուկ հարաբերություններ ունենք, և շատ հնարավոր է, որ մենք կրկին հանդիպենք այս տարի, օրինակ՝ Սոչիում: Այնտեղ ես երբեք ելույթ չեմ ունեցել և շատ կցանկանայի ինձ համար բացահայտել ևս մեկ բեմ»:
Նախորդ տարի մաեստրոն երկու համերգ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: «Ես նախատեսել էի ընդամենը մեկ համերգ Մոսկվայում, սակայն ոչ բոլորին բաժին հասան տոմսերը, և բազմաթիվ խնդրանքներին ի պատասխան՝ ես վերադարձա վեց ամսից: Իհարկե, այս անգամ ոչ միայն մայրաքաղաք Մոսկվայում ելույթ ունեցա, այլև Սանկտ Պետերբուրգում»,- հայտնել է Ազնավուրը: