Ինչո՞ւ է Իրինա Շեյքն ամաչում հասարակության մեջ հայտնվել Կրիշտիանո Ռունալդուի հետ (լուսանկարներ)
Ռուս գեղեցկուհի Իրինա Շեյքի և հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռունալդուի հանդիպումն ավարտվել է ընդհարումով. պապարացցիներին գրավել է մոդելի հուսահատ տեսքը:
Մադրիդյան ռեստորաններից մեկում հայտնի զույգը ճաշելուց հետո դուրս է եկել և դարձել պապարացցիների «զոհը»: Նրանք նկատել են, որ ռուս մոդելն անընդհատ փորձել է տարածություն պահպանել և հեռու մնալ ֆուտբոլիստից, ինչն էլ տպավորություն է թողել, որ Իրինան ֆուտբոլիստին հասկացրել է, որ չի ցանկանում այլևս ընդհանուր կապ ունենալ:
Ականատեսներն ասում են, որ Իրինա Շեյքը չի արձակել իր ձեռքերը և չի պատասխանել Ռոնալդուի քնքշանքներին: Իրինայի վարվելակերպից երևում է, որ նրանց մեջ ինչ-որ բան այլ չէ: Ակնհայտ է, որ Իրինան ամաչում է հասարակության մեջ հայտնվել մի մարդու հետ, ով հագնվում է դեռահասի ոճով և չի համապատասխանում իր տարիքին:
Ըստ նույն ռեստորանի այցելուների՝ 28-ամյա ֆուտբոլիստը ջանքեր է թափել իրավիճակը հարթելու համար, սակայն ռուս գեղեցկուհին շարունակել է մռայլ մնալ և չարձագանքել ֆուտբոլիստին: