Դատարանն Էրդողանին պարտավորեցրել է վճարել «ոսկե զուգարանակոնքի գործի» ծախսերը
Անկարայի առաջին ատյանի դատարանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պարտավորեցրել է վճարել «ոսկե զուգարանակոնքի գործի» դատական ծախսերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Այսպիսով դատարանը մերժել է երկրի առաջնորդի դատն ընդդեմ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության ղեկավար Քեմալ Քլիչդարօղլու: Որոշման մեջ նշվում է, որ կուսակցության ղեկավարի մեկնաբանությունները իրենցից ներկայացրել են կառավարական ծախսերի քննադատություն և պետք է դիտարկվեն որպես քաղաքական քննադատություն:
Դատական ծախսերը կազմում են 10 թուրքական լիր (մոտ 250 ռուսական ռուբլի): Նաև Էրդողանը պետք է վճարի Քլիչդարօղլուի փաստաբանի ծախսերը՝ 1 500 լիր (մոտ 37 500 ռուբլի):
2015թ-ի հունիսի 2-ին Էրդողանը դատի էր տվել Քեմալյու Քլիչդարօղլուին նրա համար, որ վերջինս հայտնել էր. «Անկարայի պաշտոնյաները Էրդողանի համար պալատներ են կառուցել, գնել ինքնաթիռներ, մեքենաներ և նույնիսկ ոսկե զուգարանակոնք»: