Քիմ Քարդաշյանի սեռափոխված հոր անունը «տարվա անուն» է ճանաչվել
«Անունների ամերիկյան հասարակություն» («American Name Society») ոչ կոմերցիոն կազմակերպության անդամներն ընտրել են 2015 թվականի անունը: Նրանց կարծիքով՝ անցյալ 12 ամիսների ընթացքում հանրային հնչեղություն է ունեցել «Քեյթլին Ջեններ» անունը: Հիմա այդպես են անվանում Քիմ Քարդաշյանի սեռափոխված խորթ հորը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Քիմի խորթ հայրը վիրահատությամբ փոխել է իր սեռը և դարձել կին:
«Անունների ամերիկյան հասարակություն» կազմակերպությունը գոյություն ունի արդեն 60 տարի, սակայն «տարվա անուն» ընտրելը համեմատաբար նոր ավանդույթ է: Ընկերությունը սկսել է զբաղվել այս անվանակարգով 2004 թվականից:
Քվերակությունը 4 անվանակարգով է տեղի ունենում. «Մտացածին կերպարի անուն», «Գոյություն ունեցող մարդու անուն», «Առևտրային ապրանքանիշ» և «Տեղանուն»: Այնուհետև բոլոր 4 անվանակարգերից ընտրվում է բացարձակ հաղթողը: