Ադրբեջանցիների կեսից ավելին Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հնարավոր է համարում. հարցում
«Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ հարցում է անցկացրել, որին մասնակցել է 500 մարդ: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Այն հարցին, թե որ երկիրը կօգնի Ադրբեջանին ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում, տրվել են հետևյալ պատասխանները. Թուրքիա (82%), Պակիստան (10%) և Սաուդյան Արաբիա (8%):
Այն հարցին, թե արդյոք սպասում են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման դրական տեղաշարժեր, հարցվածները հիմնականում բացասաբար են անդրադարձել: 86%-ը չի սպասում դրական տեղաշարժերի, իսկ 14%-ը՝ սպասում է:
«Կարո՞ղ են արդյոք 2016թ-ին սկսվել ռազմական գործողություններ» հարցին տրվել են հետևյալ պատասխանները. «Պատերազմ հնարավոր է« (56%), «Պատերազմն անիրական է» (23%), իսկ 21%-ը դժվարացել է պատասխանել: