Ի՞նչ գործ ունի Ռուսաստանը Վրաստանում և Ուկրաինայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահայտել է իր վերաբերմունքը «Իսլամական պետության» ահաբեկիչների՝ Բաշիքի վրա հարձակման վերաբերյալ: Բաշիքը գտնվում է Իրաքի հյուսիսում, որտեղ գործում են Ռուսաստանի ԶՈւ-ը: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:
Էրդողանը հայտնել է այն մասին, որ այդ հարձակման ժամանակ ոչնչացվել է 18 ահաբեկիչ:
«Տեղի ունեցածը փաստում է այն մասին, թե որքան ճիշտ էր մեր՝ Բաշիքում ճամբար ստեղծելու որոշումը: Իրադարձությունները ցույց տվեցին մեր զինվորների և սպաների պատրաստականությունը, ովքեր ուսումնասիրում են տեղական ուժերը: Մի որոշ ժամանակ առաջ Իրաքը մեզ խնդրեց կազմակերպել զինյալների ուսուցում, սակայն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումից հետո իրավիճակը փոխվեց և ստացավ բացասական երանգ: Ներկա պահին մենք գործում ենք միջազգային իրավունքի սահմաններում»,- հայտնել է Էրդողանը:
Էրդողանը նաև քննադատել է Ռուսաստանին: «Ռուսաստանն ասում է, որ իրենց կանչել է Սիրիայի կառավարությունը, սակայն ներկա պահի կառավարությունն ապօրինի է: Միգուցե պետք չէ՞ վազել այնտեղ, որտեղ կանչում են: Իսկ Վրաստանից և Ուկրաինայից ի՞նչ է Ձեզ պետք»,- նշել է Թուրքիայի նախագահը: