Բեն Աֆլեգը աղքատացե՞լ է
Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեգը փորձում է ամեն օր ապրել 1.5 դոլարով, քանի որ նա մասնակցում է «Աղքատներ և հարուստներ» նախագծին: Այսպիսով նա փորձում է հասկանալ, թե ի՞նչ դժվարություններ են ունենում նրանք, ովքեր գումարի խնդիր ունեն և ստիպված են ապրել օրվա ապրուստով: Նա միակ հոլիվուդյան աստղն է ,ով գնաց այդ քայլին և այժմ նա ուտում է այն ինչ կարողանում է գնել այդ չնչին դոլարներով: Բեն Աֆլեգը նաև մասնակցում է բարեգործական ակցիաների և օգնում անապահով ընտանիքներին:
Նրա խոքով՝ աշխարհի բոլոր երկրներում կան մարդիկ, ովքեր օրվա ընթացքում կարող են նավ կամ մեքենա գնել, իսկ կան մարդիկ, ովքեր անգամ հաց չեն կարող առնել: Այդ 1.5 դոլարով ԱՄՆ-ում կարելի է առնել մի փոքրիկ համբուրգեր կամ 1 հատ շոկոլադե սալիկ: