Չեննինգ Թաթումը կրկնօրինակել է Բեյոնսեին և ցնցել համացանցը (տեսանյութ)
Դերասան Չեննինգ Թաթումը բոլոր շանսերն ունի նմանակման շոուներին մասնակցելու: Դնելով շեկ վարսերով կեղծամը, հագնելով կրծքկալ և սև բեմական հագուստ` մորթե սև ժիլետ և կարճ կիսաշրջազգեստ՝ Չեննինգ Թաթումը «Lip Sync Battle» շոուի ժամանակ կատարել է մի երգ, որը, կարելի է ասել, ժամանակակից կանանց հիմն է դարձել: Խոսքը Բեյոնսեի «Run The World» երգի մասին է: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
35-ամյա դերասանը կատարել է պարային բոլոր բարդ շարժումները, այն էլ այնպիսի ճշտությամբ, ինչպես ինքը՝ Բեյոնսեն: Զարմանալի չէ, որ դահլիճում ներկա գտնվողների արձագանքը ավելի քան բուռն է եղել: Ոչ ոք չէր կարողանում հավատալ իր աչքերին: Ցնցող ելույթի տեսանյութը դիտեք ստորև: