Ավրորայի ամուսինը փրկել է հաղորդավարուհու կյանքը
Ռուս հայտնի հաղորդավարուհի Ավրորան արդեն 13 տարի է, ինչ երջանիկ կյանք է վարում ամուսնու հետ: Զույգը համատեղ աշխատանքի ժամանակ ծանոթացել է 1998 թվականին: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
«Մենք քաղաքում զբոսանք էինք նկարում Քեյփթաունում, որը լեռնոտ քաղաք է օվկիանոսի վրա: Քաղաքի բոլոր փողոցները զառիթափ են: Զբոսանքի ժամանակ հանկարծ զգացի, որ ուժեղ արագությամբ ներքև եմ սլանում և վախեցած օգնություն կանչեցի: Այդ ժամանակ, ամուսինս՝ Ալեքսեյը, ամեն ինչ թողեց և բռնեց ինձ՝ վտանգելով նաև իր կյանքը»,-ասել է հաղորդավարուհին:
Այս դեպքից հետո զույգը միմյանց կրկին սեր է խոստովանել և հայտնել, որ երբեք չի ցանկանում բաժանվել: