Իզմիրում մետրոյի վագոնը շրջվել է
Իզմիրում մետրոյի վագոնը շրջվել է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Milliyet-ին:
Բեռնատարի և Մետրոյի բախման հետևանքով առանձնացել է մետրոյի վագոններից մեկը: Վագոնը շրջվել է, իսկ բեռնարկղն ընկել ճանապարհի երկաթուղային գծերի վրա: Ականատեսները հայտնել են, որ վթարի պատճառով բազմաթիվ վիրավորներ կան, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում են շտապօգնության և ԱԻՆ-ի տասնյակ մեքենաներ:
Նշենք, որ երկաթգծի երկարությունը 20 կմ է: