Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է АПА-ն՝ հղում տալով «НАНА» սեյսմոլոգիական ծառայությունը, հունվարի 8-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում, Սաաթլը քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.1 մագնիտուդ։ Հիպոկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա: Երկրաշարժը, սակայն թույլ է զգացվել: