Թուրքիան մտադիր է վիզային ռեժիմ մտցնել Ադրբեջանի հետ
2016 թվականի հունիսից Թուրքիան վիզային ռեժիմ կմտցնի 89 երկրի հետ: Այդ երկրների թվում է նաև եղբայրական երկիր Ադրբեջանը: Ինչպես հայտնում է 1news.az-ը՝ հղում տալով «Haberizmir» պարբերականին, այսպիսի որոշում կայացվել է ելնելով Եվրամիության պահանջներից:
Վիզային ռեժիմ կներդրվի նաև Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Թուրքմենիայի, Ռուսաստանի ու Տաջիկստանի հետ:
Այս ամենն արդեն հարուցել է Թուրքիայի տուրիստական սեկտորների անհանգստությունը: