Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է
Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է: Այս մասին գրում է Ntv.ru-ն:
Կոմպոզիտորին հիվանդանոց տեղափոխելու պատճառը քթի ուժեղ արյունահոսությունն է եղել, որը սկսվել է արյան ճնշման անկման պատճառով:
Ռուսաստանի ժողովրդական արտիստը հրաժարվել է ստացիոնար բուժում ստանալ: Նա համապատասխան բուժում տանալուց հետո դստեր ուղեկցությամբ վերադարձել է տուն:
66-ամյա Գրադսկին լրագրողների հետ հարցազրույցում հաստատել է իր հոսպիտալացվելու մասին լուրը և ասել է, որ այժմ իրեն լավ է զգում: