Ջոնի Դեպը սիրելիին վերադարձնելու համար բար-սրճարան է նվիրել վերջինիս
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը չի դադարեցնում սիրեցյալին՝ հայտնի դերասանուհի Էմբեր Հերդին վերադարձնելու փորձերը:
Հիշեցնենք, որ Էմբերը փոխարինել էր Դեպին ֆրանսիացի մոդել Մարի դե Վիլպենի հետ կապ հաստատելով, ով Ֆրանսիայի նախկին վարչապետի դուստրն է:
Ջոնին սիրելիին վերադարձնելու նպատակով վերջինիս համար բար-սրճարան է կառուցել, դա հասարակ սրճարան չէ, այլ ամբողջովին "Ромовый дневник" ֆիլմի բարի կրկնօրինակն է, որի նկարահանումների ժամանակ էլ ծանոթացել են դերասանները:
Բացի այդ զույգի մտերիմներից մեկը նման արտահայտություն է արել. «Նրանք այնքան սիրահարված են», ինչն էլ շատերի համար հիմք է հանդիսացել, որ զույգը կրկին միանալու է:
Ի դեպ, սիրելիին վերադարձնելու նպատակով Ջոնին նաև Էմբերի անունով ծովափ է կոչել: