Սաուդյան Արաբիայում տեղի ունեցող մահապատիժները նրանց խնդիրներն են. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է շիա քարոզիչ Նիմրա ալ Նիմրայի մահապատիժը Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում է Mignews.com-ը՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում Էրդողանը դա համարել է Սաուդյան Արաբիայի ներքին քաղաքական գործը:
«Նրանք, ովքեր նախկինում լռել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մահացածների մասին, այժմ աղմուկ են բարձրացնում Սաուդյան Արաբիայում մեկ տղամարդու մահապատժի պատճառով»,- հայտնել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում 47 մարդու զանգվածային մահապատիժը, որոնց թվում էին «Ալ-Քաիդայի» 43 անդամներ և աստվածաբան Նիմր ալ Նիմրը, մուսուլմանական աշխարհում բուռն արձագանք գտավ: