Ջենիֆեր Լոպեսը կիսվել է Սմարթի հետ իր ամուսնության մասին
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսի և Կասպեր Սմարթի ամուսնության մասին լուրերը տարածվել էին դեռ անցալ տարվա աշնանը: Այս մասին գրում է Womanhit.ru-ն:
Զույգի՝ հարաբերություններն օրինականացնելու վերաբերյալ տարբեր ամսաթվեր են հրապարակվում, ուստի, երգչուհին որոշել է վերջնական և սպառիչ պատասխան տալ թյուրիմացությունները կանխելու համար:
Մի քանի օր առաջ, երգչուհին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ ասել է, որ տոներն անցկացնում երեխաների և իր սիրելիի հետ: Նա ասել է նաև, որ արդեն 3 անգամ ամուսնացած է եղել և չի պատրաստվում նորից ամուսնանալ:
«Հարսանիք չի լինի»,-ասել է Լոպեսը:
Ձենիֆեր Լոպեսը, ինչպես միշտ, փոփոխական է: Նա մեկ այլ հարցազրույցում նշել է, որ իրեն դուր է գալիս ամուսնությունը և հնարավոր է, որ շուտով ամուսնանա: