Ալլա Պուգաչովան նկարահանել է երկու տարեկան որդուն (տեսանյութեր)
Ինչպես արդեն հայտնել ենք, Ալլա Պուգաչովան գրանցվել է Instagram-ում: Երգչուհին սկսել է ակտիվություն ցուցաբերել սոցկայքում: Սուրբ Ծննդի նախօրեին Պուգաչովան հրապարակել է երկու տեսանյութ, որտեղ երկու տարեկան փոքրիկ Գարրին խաղում է, իսկ Պուգաչովան խոսում է որդու հետ: Փոքրիկը շատ նման է Մաքսիմ Գալկինին:
Նախկինում Ալլա Պուգաչովան ասում էր, որ չի հետաքրքրվում սոցկայքերով: «Ես չեմ վախենում ոչ ժամանակակից մարդ երևալուց, այդ շփումն ինձ համար չէ»,- պնդում էր երգչուհին, սակայն, Նոր տարվա նախօրեին, Պուգաչովան անակնկալ է մատուցել իր երկրպագուներին՝ գրանցվելով Instagram սոցիալական կայքում: