Ծաղկաձորը հայտնվել է ԱՊՀ-ի լեռնադահուկային լավագույն հանգստավայրերի ցանկում
Զբոսաշրջության կենտրոն Ծաղկաձորը հայտնվել է ԱՊՀ-ի լեռնադահուկային ամենահայտնի և հասանելի հանգստավայրերի ցանկում: Այս մասին հայտնում է Sputnikarmenia.ru-ն:
Լավագույն տասնյակի ցանկում Ծաղկաձորը երրորդ հորիզոնականում է՝ Ղրղզստանի Կարակոլից և Բելառուսի Լոգոյսկից հետո:
Ծաղկաձորում հանգստանալու համար մեկ չափահաս մարդուն օրական հարկավոր է 50 դոլար: Այս գումարը տալիս է երկու կամ երեքաստղանի հյուրանոցի համարի և մոտակա սրճարանում ընթրելու հնարավորություն:
Ծաղկաձորը հայտնվել է նաև հեղինակավոր «Forbes»-ի՝ հետխորհրդային երկրների լեռնադահուկային լավագույն 15 հանգստավայրերի ցանկում: