Քիմ Քարդաշյանը պատրաստվում է անգլիական ազնվականության մի մասը դառնալ
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է անգլիական ազնվականության մի մասը դառնալ: Նա և Քանյեն մտադիր են ավանդույթներին հետևել ամեն հարցում. զույգն արդեն ընտանեկան դիմանկար է պատվիրել՝ միջնադարյան ոճով: Ընտանեկան այդ նկարները սովորաբար զարդարում են ազնվականության գույքը:
Նկարին պատկերված կլինի ողջ ընտանիքը՝ Քիմը, Քանյեն և երկու երեխաները: Հատուկ այդ նկարի համար Քանյեն Եվրոպայից նկարիչ է հրավիրել Լոս Անջելես: Արևմտյան ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ զույգը մտածում է ընտանեկան գերբի մասին: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը տարված է Քեյթ Միդլթոնով: Այն օրից, ինչ ծնվել է Քեյթի որդին՝ Ջորջը, Քիմը նրան խնդրում է կազմակերպել Նորթի և Ջորջի հանդիպումը: Նա ցանկանում է, որ պապարացիները լուսանկարեն երկու երեխաներին միասին խաղալիս: