Քիմ և Քլոե Քարդաշյանները շնորհավորել են հայերին Սուրբ Ծննդի առթիվ
Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը՝ գրելով. «Happy Armenian Christmas» (Ուրախ հայկական Սուրբ Ծնունդ)։
Նրան հետևել է քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ով ևս ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայերի Սուրբ Ծնունդը։ Ավելին, Քլոեն տեղեկություններ է հրապարակել Հայ առաքելական եկեղեցու կողմից հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծննդի մասին։
«Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին: Այս օրը հայկական եկեղեցին նշում է նաև Աստվածահայտնության տոնը, որը խորհրդանշում է իմաստունների այցը նորածին Հիսուսին: Բայց որոշ եկեղեցիներ, այդ թվում՝ Հայ Առաքելական եկեղեցին, Հիսուսի մկրտության տոնը նույնպես նշում են այսօր»,- գրել է Քլոեն։