Էրդողանն Ան-Նիմրայի գլխատումն անվանել է Սաուդյան Արաբիայի «ներքին գործը»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սաուդյան Արաբիայում շիա հոգևորական Նիմրա ան-Նիմրայի գլխատման շուրջ ծավալված իրադրությունը։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Պաշտոնյաների հետ խորհրդակցության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում գլխատումները երկրի ներքին գործն են։
Էրդողանը նաև նշել է, որ «նրանք, ովքեր լռել են սիրիական քաղաքացիական պաերազմում եղած մահերի մասին, այժմ աղմուկ են բարձրացնում Սաուդյան Արաբիայում մեկ մարդու գլխատման շուրջ»։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության հրահանգով 47 մարդ գլխատվել էր ահաբեկչության կամ ահաբեկչությանը հարելու մեղադրանքով։ Նրանց թվում է եղել նաև շիա հոգևորական Նիմրա ան-Նիմրան։