Ինչպես խնամել ատամները
Գեղեցիկ ժպիտը շատ հարցերում կարող է հեշտացնել մեր կյանքը: Ժպտերես մարդիկ իրենց
հանդեպ վստահություն եվ համակրանք են առաջացնում:Բայց ինչ անել, եթե ատամները դեղին են,
իսկ լնդերն արյունահոսում են: Փաստ է, որ միայն առողջ լնդերը կարող են ապահովել առողջ
ատամներ. Դրա համար ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն սպիտակ ատամներ,
այլեվ առողջ լնդեր եվ ամուր էմալ:
Հեռու անցյալում մեր նախնիները ուտում էին հում բանջարեղեն եվ միս, ինչքան էլ տարօրինակ է,
իրենց ատամները մաքրվում էին սնվելու ժամանակ: Կերեք հում խնձոր կամ գազար եվ դուք կնկատեք, որ ատամները դառնում են ավելի հարթ, իսկ լնդերն ասես «կենդանանում են»: Հում կոշտ
բանջարեղենը կարող է մաքրել ատամները բակտերիալ նստվածքից եվ սննդի մնացորդներից:
Մեր ժամանակներում մենք նախընտրում ենք ուտել ածխաջրերով հարուստ փափուկ սնունդ:
Ատամները չեն մաքրվում, այլ հակառակը, պատվում են բակտերիալ նստվածքի հաստ շերտով եվ
քայքայվում են՝ սննդում պարունակվող քիմիական նյութերի ազդեցության տակ: