Թուրքիայի ափերին մահացած միգրանտների թիվը հասել է 34-ի
Թուրքիայում Էգեյան ծովի ափին անվտանգության աշխատակիցները հայտնաբերել են արդեն 34 փախստականի մարմին։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Hurriyet Daily News»-ին։
Պարբերականը հստակեցնում է, որ միգրանտները մահացել են նավակի շրջվելու հետևանքով։ Դրանով միգրանտները ուզում էին հասնել մինչև Հունաստան։
Ըստ նախնական տվյալների մահացածների թիվը կարող է դեռևս աճել։ Ներկայումս շարունակվում են որոնողական աշխատանքները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 21 մահացածներից 3-ը երեխաներ են եղել։