Մադոննայի որդին հեռացրել է մորը իր սոցցանցերից
Դեռևս գաղտնիք է մնում, թե ինչ է իրականում տեղի ունեցել Մադոննայի և որդու՝ Ռոկոյի միջև։ 15-ամյա որդին ուզում է ապրել Լոնդոնում հոր՝ Գայ Ռիչիի և նրա նոր ընտանիքի հետ։ Մադոննային այդպես էլ չհաջողվեց նրա հետ կարգավորել իր հարաբերությունները։ Ավելին, կոնֆլիկտը հասավ նրան, որ Ռոկոն հեռացրեց իր մորը իր սոցիալական ցանցերից։ Այս մասին հաղորդում է cosmo.ru-ն։
«Անսպասելի չէր, որ Ռոկոն Մադոննային իր սև ցուցակի մեջ կգցի։ Մայրը բարկացնում էր որդու մասին իր վերջին հրապարակումներով։ Այժմ Մադոննային զայրացնում է հատկապես այն փաստը, որ Ռոկոն այնքան լավ հարաբերություններ ունի Գայի և նրա կնոջ՝ Ջեքիի հետ, որ սոցիալական ցանցերում անգամ նրանց հետ է շփվում։ Մնում է միայն հույս ունենալ, որ դրանք միայն դեռահասության խնդիրներ են, որոնք կանցնեն տարիքի հետ»,- նշում են արևմտյան աղբյուրները։