Էր-Ռիադը չի կարող թաքցնել հանցագործությունը դիվանագիտական հարաբերությունների խզմամբ. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին գտնում է, որ էր-Ռիադի՝ դիվանագիտական հարաբերությունների խզման որոշումը չի օգնի Սաուդյան Արաբիային թաքցնել շիա հոգևորական Նիմր ան-Նիմրի հանցավոր գլխատումը։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
«Սաուդյան Արաբիան չի կարող թաքցնել իր կատարած հանցագործությունը՝ կրոնական առաջնորդի գլխատումը, Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզելու միջոցով»,- Ռոհանիի խոսքը մեջբերում է «IRNA» իրանական գործակալությունը։
Իրանի նախագահը այս ամենի մասին հայտարարել է Դանիայի արտգործնախախար Քրիստիան Ջենսենի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։
Սաուդյան Արաբիայում շիա հոգևորականի գլխատումից հետո Իրանում հարձակվեցին թագավորութան դեսպանության և հյուպատոսարանի վրա։
Այս դեպքերը հանգեցրին Իրանի և մի շարք այլ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։