Իսպանիայում 3 տոննա կոկաին է առգրավվել
Գալիսիայում Իսպանիայի ոստիկաններն առգրավել են 3 տոննա կոկաին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝հղում տալով The Guardian-ին:
Մաքսանենգները Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների քաղաքացիներ են եղել:
«Ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում՝ իսպանացիներ, հոլանդացիներ, բրիտանացիներ, ովքեր զբաղվելիս են եղել թմրանյութի առք ու վաճառքով»,-ասվում է տեղի ոստիկանության հաղորդագրությունում:
Նշվում է, որ 1999 թվականից այս կողմ, թմրանյութի այս խմբաքանակն ամենամեծն է համարվում: