Թուրքիայի ափերին 21 փախստական է զոհվել
Թուրքիայում Էգեյան ծովի ափին 21 փախստականի մարմին է հայտնաբերել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով երկրի Անվտանգության ծառայության աշխատակիցներին:
21 փասխտականների մարմիններից 3-ը երեխայի մարմին է:
Ողբերգությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել լաստնավի շրջվելու հետևանքով, որով փախստականներն ուղևորվելիս են եղել հունական Լեսբոս կղզի:
Նշվում է, որ մարմինները հայտնաբերվել են տարբեր տեղերում. 11 մարմին հայնտաբերվել է Այվալիկ քաղաքում, իսկ 10-ը՝ Դիկիլիում:
Անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ որոնողական աշխատանքների համար ներգրավվել է 3 նավ և 1 ուղղաթիռ:
Ավելի վաղ, Հունաստանի ափերին զոհվել էր 10 փախստական: