Քուվեյթն իր դեսպանին հետ է կանչել Իրանից
Քուվեյթն իր դեսպանին հետ է կանչել Իրանից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Al Arabiya-ին:
Նախօրեին, Սուդանի իշխանությունները որոշում են կայացրել երկրից վտարել Իրանի դեսպանին:
Հունվարի 3-ին Իրանի ցուցաարարները Թեհրանում հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, որից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ թագավորությունը Իրանի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները:
Թեհրանում ու Մեշհեդում անկարգությունները սկսվել էին սաուդյան իշխանությունների կողմից շիա հայտնի քարոզչի մահապատժից հետո:
ՌԴ Դաշնային խորհուրդը վախենում է Մերձավոր Արևելում հակամարտության պատճառով հնարավոր ռազմական գործողություններից: