Թեհրանում կրկին բողոքի ակցիաներ են սկսել քարոզիչ ան-Նիմրայի գլխատման դեմ (լուսանկարներ)
Թեհրանի կենտրոնական հրապարակում կրկին զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Farsnews-ին։
Ցուցարարները վանկարկում են կարգախոսներ՝ կոչ անելով տապալել կառավարող Ալ-Սաուդի դինաստիան։
Հունվարի 3-ին Իրանում ցուցարարները հարձակվել էին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։ Նրանք հրդեհ էին սարքել շենքում և պայթեցրել դեսպանության ներսի շենքերը։ Դրանից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարեց, որ թագավորությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ։