Երջանկություն «ներարկող» 10 մթերք
Միշտ էլ պահեր են լինում, երբ կորցնում ես բարձր տրամադրությունդ, ու քեզ շրջապատող ոչ մի բան քեզ չի ուրախացնում... Շատ հաճախ էլ մարդկանց տրամադրութան անկման պատճառ է դառնում ֆաստ-ֆուդը կամ, առհասարակ, անառողջ սնունդը: Իսկ ինչո՞ւ չսնվել առողջ սնունդով, որը միաժամանակ բարձր կպահի տրամադրությունդ և ամենալավ անտիդեպրեսանտը կդառնա քեզ համար...
Ամբողջ աշխարհում կատարված հետազոտությունների արդյունքում հետևյալ 10 մթերքները համարվեցին ամենամեծ քանակությամբ «երջանկություն» մատակարարողները:
10-րդ տեղում շվեյցարական ճակնդեղ կոչվող բանջարեղենն է: Չնայած իր շատ հազվադեպ օգտագործմանը, այն շատ օգտակար է: Շվեյցարական ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որը բիոքիմիական ռեակցիաների կենսական նշանակություն ունեցող մաս է կազմում և մարդու օրգանիզմում բարձրացնում է էներգիայի մակարդակը' միաժամանակ բարձրացնելով տրամադրությունը:
9-րդ տեղում է կապույտ կարտոֆիլը: Այն, իհարկե, ամենատարածված բանջարեղենների թվին չի դասվում, բայց պարունակում է տարբեր անտիօքսիդանտ նյութեր, որոնք ունեն նյարդապաշտպան հատկանիշներ: Դրանք նվազեցնում են ուղեղի բորբոքման հավանականության աստիճանը:
8-րդը մոլյուսկներն են (mussles) կամ խեցեմորթները: Սրանք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, յոդ, զինկ, B12 վիտամին և շատ քիչ քանակությամբ ճարպեր ու կալորիաներ: Սրանց միջոցով հնարավոր է կարգավորել քաշն ու տրամադրությունը: Իսկ B12 վիտամինը նաև ուժեղացնում է ուղեղի բջիջներն ու միտքը ճկուն պահում:
7-րդ տեղում սև կամ մուգ շոկոլադն է: Մուգ շոկոլադը բարելավում է արյան շրջանառությունն ու դրա հոսքը դեպի ուղեղ: Բացի այդ բարձրացնում է նաև տրամադրությունը: Այն թույլ է տալիս զգալ ավելի էներգետիկ կենսունակ: Ինչպես արևմտյան հայտնի ամսագրերից մեկն է ասում. «քեզ պետք է ընդամենը մի քանի կտոր մուգ շոկոլադ ամեն օր, եթե ուզում ես քաղես կյանքի բարիքները»...
6-րդը հունական յոգուրտն է: Այն պարունակում է մեծ չափաքանակով կալցիում, որը երջանկություն է «արձակում» մարդու օրգանիզմում: Բացի այդ հունական յոգուրտը' ի տարբերություն սովորական յոգուրտի, ունի ավելի շատ սպիտակուցներ, որն օգնում է հեշտությամբ քաշ քցել:
5-րդը ծնեբեկն է կամ ծնեփակը: Այն իր մեջ պարունակում է ֆոլատ և տրիպտոֆան ամինաթթուներ, որոնք նպաստում են օրգանիզմի աճին: Ֆոլատի քիչ քանակությունը օրգանիզմում առաջացնում է դեպրեսիա, իսկ այս բանջարեղենը լրացնում է դրա պակասը: Իսկ տրիպտոֆանը առաջացնում է սերոտոնին կոչվող մի նյութ, որը համարվում է տրամադրություն կարգավորող հիմնականան նյարդահաղորդիչը:
4-րդ տեղում մեղրն է: Այն շատ ավելի օգտակար է առողջության համար քան սովորական շաքարը: Մեղրն օգնում է կանխել դեպրեսիան' նվազեցնելով ուղեղի բորբոքման սինդրոմները: Այն նաև պաշտպանում է օրգանիզմը ճարպային կուտակումից և վնասակար ազդեցություն չունի շաքարային դիաբետիկ հիվանդների առողջության վրա:
3-րդ տեղում լոլիկն է, հատկապես բալանման փոքրիկ լոլիկը: Նրա պարունակության մեջկան նյութեր, որոնք պաշտպանում են ուղեղը հնարավոր բորբոքումներից: Այն առավել մեծ ազդեցություն կունենա, եթե օգտագործվի ձիթապտղի յուղի հետ միասին:
2-րդ տեղում գտնվում է ձուն: Դրա մեջ գերակշռում են ցինկը, յոդը, սպիտակուցները, վիտամին B-ն և այլն: Դրանք օգնում են վերականգնել էներգիայի կորցրած պաշարը: Բացի այդ ամեն առավոտ ձու օգտագործելը հանգեցնում է հեշտությամբ նիհարելուն:
Եվ վերջապես 1-ին տեղում է կոկոսը: Չնայած, որ դրանք աճում են անառողջ անապատանման վայրերում, դրանք շատ օգտակար են և, իհարկե, բարձր տրամադրության ապահովման ամենալավ միջոցն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ, չնայած կոկոսի օգտակար լինելուն, դրա կաթը բոլորովին առողջարար չէ, անգամ կարող է վնասակար լինել: