Սուտ...
Սուտ... Մի սարսափելի երևույթ, որ կարող է ոչնչացնել վստահությունը, համբավը, և նույնիսկ «պատերազմի» պատճառ դառնալ: Ստում են բոլորը. թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ, թե՛ մեծերը և թե՛ փոքրերը, անգամ նրանք, ովքեր և՛ իրենց սեփական անձին, և՛ շրջապատին փորձում են համոզել, որ երբեք չեն ստում...
Տղամարդկանց ստերի թոփ 10-յակ
1. Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, ոչ մի լուրջ բան չկա...
2. Սա վերջին բաժակն է...
3. Ո՛չ, քո հետույքը այդ զգեստի մեջ մեծ չի երևում...
4. Հեռախոսիս մարտկոցը նստել էր (հեռախոսս մեռել էր)...
5. Չէի նկատել, որ զանգել ես / Փորձում էի զանգել քեզ…
6. Խցանման մեջ եմ ընկել...
7. Ճանապարհին եմ...
8. Այդքան էլ շատ չեմ խմել...
9. Դու շատ գեղեցիկ ես...
10. Սիրում եմ քեզ...
Կանանց ստերի թոփ 10-յակ
1. Ես լավ եմ, թանկագինս...
2. Օ ՜, սա նոր չէ, հարյուր տարի է ունեմ սա...
3. Այն զեղչված էր...
4. Ճանապարհին եմ...
5. Գլուխս է ցավում...
6. Չէի նկատել, որ զանգել ես / Փորձում էի զանգել քեզ…
7. Դա այդքան էլ թանկ չէր...
8. Ո՛չ, ես դա դեն չեմ նետել...
9. Երկար չեմ սպասեցնի / Շուտ կգամ...
10. Կարոտել էի քեզ...
Դեռահասների հիմնական ստերը
1. Հա կերել եմ, սոված չեմ…
2. Հա մամ, հեսա կանեմ...
3. Ես ինչ իմանայի, որ դու նկատի ունեիր, որ...
4. Գիտեմ, որ ասել էիր... բայց...
5. Մամ կներես, մոռացա զանգեմ...