Սուդանը վտարել է Իրանի դեսպանին
Այն բանից հետո, երբ Բահրեյնը և Սաուդյան Արաբիան խզեցին դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, Սուդանի իշխանությունները որոշում են կայացրել երկրից վտարել Իրանի դեսպանին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Al Arabiya-ին:
Նշվում է, որ Սուդանը նույնպես դատապարտում է Իրանի միջամտությունը տարածաշրջանի իրավիճակում:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարել է 47 մարդու մահապատժի մասին: Նախարարությունը նշել էր նաև գլխատված շիա քարոզչի մասին:
Հունվարի 3-ին Իրանի ցուցաարարները Թեհրանում հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, որից հետո Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ թագավորությունը Իրանի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները: