Քիմ Քարդաշյանը հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը
Մոտ մեկ ամիս առաջ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը երկրորդ անգամ ծնող դարձան, և, իհարկե, ողջ աշխարհը սպասում էր նրանց նորածին որդու առաջին լուսանկարին: Եվ ահա, Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է նորածին որդու առաջին լուսանկարը: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Մի քանի ժամ առաջ հրապարակելով Սենթ Ուեսթի լուսանկարը՝ Քիմը գրել է. «Նա իմ լավագույն ընկերն է»: Լուսանկարում Քիմի դստեր՝ Նորթի և փոքրիկ Սենթի ձեռքերն են:
Իհարկե, Քիմի երկրպագուները ավելիին էին սպասում. բոլորը ցանկանում են տեսնել նրա նորածին որդու դեմքը: Շուտով Քիմը կդիմի նաև այդ քայլին. չէ՞ որ համացանցը և սոցկայքերը նրա կյանքի անբաժան մասնիկն են: