Իրանի առաջնորդը «աստվածային վրեժ» է խոստացել Սաուդյան Արաբիային
Իրանի առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին «աստվածային վրեժ» է խոստացել Սաուդյան Արաբիայի իշխանություններին շիա քարոզչին գլխատելու համար։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
«Անարդար է թափել այդ տանջված ճգնավորի արյունը։ Սա անկասկած հետևանքներ կունենա։ Աստվածային վրեժ է սպասում Սաուդյան Արաբիային»,- նշել է նա։
Ըստ Խամենեիի, այս գլխատումը «քաղաքական ահաբեկչություն» է։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր խորը անհանգստությունն էր հայտնել Սաուդյան Արաբիայում 47 մարդու գլխատման կապակցությամբ, որոնց թվում էր եղել նաև շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը։
Այս լուրից հետո, ցուցարարները հարձակվել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա։