Այսօր հայտնի դերասան Մել Գիբսոնի ծննդյան օրն է
Մել Գիբսոն (անգլ.՝ Mel Gibson, լրիվ անունը՝ Մել Կոլումսիլ Ջերարդ Գիբսոն անգլ.՝ Mel Colm-Cille Gerard Gibson, Հունվարի 3, 1956, Պիկսվիլլ), ավստրալո-ամերիկյան դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
«Քաջ սիրտը» ֆիլմը, որի ռեժիսորը, պրոդյուսերը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն էր, 1996թ. արժանացել է «Օսկար» մրցանակի 5 անվանակարգերում, այդ թվում՝ Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Նկարահանել է նաև «Քրիստոսի չարչարանքները» (2004) և «Ապոկալիպտո» (2006) ֆիլմերը։