Էրդողանը հիտլերյան Գերմանիան նախագահական համակարգի արդյունավետ օրինակ է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հիտլերի ժամանակի Գերմանիան նախագահական համակարգի արդյունավետ օրինակ է համարում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
«Երբ մենք նայում ենք պետություններին, պարզ է դառնում, որ հնարավոր է և պետք է նայել հիտլերյան Գերմանիային»,- հայտնել է նա՝ պատասխանելով նախագահական համարկարգի հնարավոր վերադարձի մասին հարցին:
Էրդողանը այսպիսի հայտարարություն է արել իր՝ Սաուդյան Արաբիա այցի վերջում: