Շաքարավազին փոխարինող համեղ մթերքներ
Ագավայի օշարակ
Ագավան ունի գլիկեմիկ ցածր ցուցանիշ, որի շնորհիվ այն երկար է մարսվում և կանխում է շաքարի տատանումներն արյան մեջ: Սակայն պետք է հիշել, որ ագավան 90%-ով ֆրուկտոզա է համարվում, իսկ ֆրուկտոզայի չարաշահումը հանգեցնում է ճարպերի ու "վատ" խոլեստերինի արտադրության:
Կոկոսի շաքարավազ
Այս մթերքը նույնպես ունի գլիկեմիկ ցածր ցուցանիշ: Կոկոսի շաքարավազը հագեցած է կալիումիով, մագնեզիումով, ցինկով, երկաթով և В խմբի վիտամիններով: Միակ թերությունը բարձր գինն է: Բացի այդ, այն հազվադեպ է հանդիպում խանութներում:
Մեղր
Մեղրի օգտակարության մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն հարուստ է վիտամիններով (В2, В6) և հանքանյութերով (կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ): Մեղրը հագեցած է հակաօքսիդանտներով, ինչպես նաև ունի հակամանրէային հատկություն:
Թխկու օշարակ
Թխկու օշարակը ծառերի վրայից հավաքվող շաքարն է: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, մանգանով և ցինկով: Հիանալի համի շնորհիվ թխկու օշարակը հիանալի հավելում կարող է լինել շիլաներ, յոգուրտներ, բլիթների համար:
Մաթ
Մաթը սպիտակ շաքարի վերմշակված տարբերակն է, որը հաճախ օգտագործում են օշարակների փոխարեն: Մաթը 70%-ով ավելի շատ կալիում է պարունակում, քան բանանը, պարունակում է կնոջն անհրաժեշտ երկաթի օրական չափաբաժնի 20%-ը և նույնքան կալցիում, որքան պարունակվում է մեկ բաժակ կաթի մեջ: