Երանի ոչ մի հայ զինվոր չզոհվի մեր սահմաններում, և երանի ոչ մի արցունք չհոսի մեր մայրերի աչքերից. Շուշաննա Թովմասյանի հուզիչ շնորհավորանքը
Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելինե՛րս, շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը :
Երանի 2016 թվականը իր հետ բերի խաղաղություն, առողջություն, երջանկություն և անկատար նպատակների իրականացում: Երանի ոչ մի հայ զինվոր չզոհվի մեր սահմաններում, և երանի ոչ մի արցունք չհոսի մեր մայրերի աչքերից: Երանի մարդիկ ավելի բարի դառնան միմյանց նկատմամբ և ձեռք մեկնեն կարիքավորին:
Բոլորիս մաղթում եմ ուրախ և բարձր տրամադրությամբ դիմավորենք Նոր Տարին և ակնկալենք միայն դրականը Կրակե Կապիկի տարում»: