Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մեկ գիշերվա համար 18 000 դոլար արժողությամբ վիլլա են վարձել (լուսանկարներ)
Ջոլի-Փիթ ընտանիքն այժմ Թաիլանդում է անցկացնում ամանորյա իր արձակուրդները: Դերասանները իջևանել են Պխուկետ կղզու բարձրակարգ հյուրանոնցերից մեկում՝ «Amanpuri beach resort»-ում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Անջելինան և Բրեդն իրենց ընտանիքի համար մեկ գիշերվա համար վարձակալել են 18 000 ԱՄՆ դոլար արժողությամբ մի վիլլա, որում հոլիվուդյան ընտանիքի համար աշխատելու են 8 անձինք: