ՀՀ ճանապարհները՝ ժամը 11:00-ի դրությամբ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արարատի մարզի Փոքր Վեդի - Սուրենավան ավտոճանապարհները:
Կոտայքի և Սյունիքի մարզերում , Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում դիտվում են տեղումներ:
Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Վեդի-Լուսաշող ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: